Վենգեր. Որքան գիտեմ, Վարդին մնալու է Լեսթերում
СпортԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաղորդել է, որ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին ամենայն հավանականությամբ ամռանը չի փոխի ակումբային գրանցումը:
«Այս պահին Վարդին «Լեսթերի» ֆուտբոլիստ է: Եվ որքան գիտեմ, նա կմնա «Լեսթերում»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ավելի վաղ Անգլիայի չեմպիոնի փոխնախագահ Այավաթ Շրիվադանապրաբխան բարձր էր գնահատել «Լեսթերում» մնալու Վարդիի շանսերը՝ չնայած նրան, որ «զինագործները» պատրաստ են վճարել 29-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը: