Գրիզման. Եթե Իսպանիան եզրափակչում հաղթի Ֆրանսիային, Ատլետիկոյում կծաղրեն ինձ
СпортՄադրիդի «Ատլետիկոյի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն ասել է, թե արդյոք համաձայն կլիներ Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպել Իսպանիային:
«Պատրաստ եմ եզրափակչում հանդիպել Իսպանիայի հավաքականին, սակայն պետք է հաղթել: Եթե իսպանացիները հաղթեն, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները կծաղրեն ինձ:
Պետք է հաղթենք Եվրոպայի առաջնությունում՝ հաշվի չառնելով, թե ով է եզրափակչում մեզ հանդիպելու»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է «Football Espana»-ն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան վերջին տուրից առաջ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր: