Ռոնալդու․ Ցանկանում էի ոչ թե ռեկորդ գերազանցել, այլ հաղթել
СпортԵվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Պորտուգալիա-Ավստրիա (0:0) հանդիպումը Կրիշտիանու Ռոնալդուի համար128-րդն էր ազգային ընտրանու կազմում։ Այս ցուցանիշով Ռոնալդուն գերազանցեց Լուիշ Ֆիգուի ռեկորդը։ Հանդիպումից հետո 31-ամյա ֆուտբոլիստն իր մեկնաբանությունն է տվել։
-Հպարտ եմ, որ շրջանցել եմ Ֆիգուին և գիտեմ, որ նա էլ ինձանով է հպարտանում։ Ուրախ եմ, որ հավաքականում արդեն 128 հանդիպում եմ անցկացրել, բայց միևնույն ժամանակ հիասթափված եմ։ Առաջին հերթին ես ցանկանում էի ոչ թե ռեկորդ գերազանցել, այլ հաղթել։
Շատ հնարավորություններ ունեինք, ինքս չիրացրի 11-մետրանոց հարվածը և այլ պահեր չօգտագործեցի, բայց այս ամենը ֆուտբոլի անբաժանելի մասն է։ Մենք շարունակում ենք հավատալ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր փորձում են աջակցել մեզ։ Պետք է միասին հավատանք մեր ուժերին,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «O Jogo»-ից։
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ ազգային ընտրանի է հրավիրվել 2003 թվականին։ Այս ընթացքում նա դարձել է 58 գոլի հեղինակ։