Վենգերը հաստատեց. Վարդին չի տեղափոխվի «Արսենալ»
СпортԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին ամռանը չի տեղափոխվի «Արսենալ»:
«Վարդին այս պահին «Լեսթեր»-ի ֆուտբոլիստ է, և որքանով ես տեղյակ եմ, նա կշարունակի հանդես գալ իր ներկայիս ակումբի կազմում», – ասել է Վենգերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալ»-ը համաձայնության է եկել Վարդիի հետ՝ ֆուտբոլիստի տեղափոխության հարցով: