Տեղի ունեցավ «Եվրոպա լիգա»-ի խաղարկության որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը
СпортՈւԵՖԱ-ում տեղի ունեցավ «Եվրոպա լիգա»-ի խաղարկության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ը կխաղա Վրաստանը ներկայացնող «Դիլա»-ի հետ: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 3-րդ տեղ գրաված «Փյունիկ»-ի մրցակիցը Ջիբլարթարը ներկայացնող «Եվրոպա»-ն է: Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող «Բանանց»-ը ուժերը կչափի Կիպրոսի « Օմանիա»-ի հետ:
Արմենպրեսի տեղեկացմամբ, այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թիմերի միջև առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին: