Վիկտոր Վանիաման կտեղափոխվի «Տոտենհեմ»
СпортԼոնդոնի «Տոտենհեմ»-ը նոր մրցաշրջանից առաջ շարունակում է ուղիներ փնտրել կազմը ուժեղացնելու համար: Լոնդոնցիների կազմը շուտով կարող է համալրել «Սաութհեմփթոն»-ի քենիացի ֆուտբոլիստ Վիկտոր Վանիաման: Լոնդոնյան ակումբը պատրաստ է Վանիամայի տրանսֆերի համար վճարել 11,5 միլիոն ֆունտ սթերլինգ: Ֆուտբոլիստը արդեն այսօր բուժզննում կանցնի «Տոտենհեմ»-ի կազմում, դրանից հետո պարզ կդառնան պայմանագրի մանրամասները:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ ինֆորմացիան հաղորդում է` «The Sun»-ը:
Քենիացի ֆուտբոլիստը համարվում է «Սաութհեմփթոն»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Այս մրցաշարջանում ակումբից հեռացել է նաև գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: