Մատս Հումելսը՝ «Մանչեսթեր Յունայթեդին» մերժելու պատճառների մասին
СпортՖուտբոլի Գերմանիայի հավաքականի պաշտպան, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող Մատս Հումելսը պատմել է, թե ինչու չի ցանկացել տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»՝ նախընտրելով Մյունխենի «Բավարիան»:
«Դիտարկում էի Անգլիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի տարբերակներ: Իմ ծառայություններով հետաքրքրված էր մեծ անգլիական ակումբ, որը համապատասխանում էր բոլոր հիմնական պահանջներիս, սակայն ինձ համար կարեւոր է լինել հիացած ակումբից, թիմի պատմությունից: Նաեւ թիմը պետք է հանդես գա Չեմպիոնների լիգայում: Հեշտ է հասկանալ, թե ինչու եմ այսպիսի ընտրություն կատարել»,- Մատս Հումելսի խոսքը մեջբերում է Süddeutsche Zeitung-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի Լուի վան Գալի գլխավորությամբ Անգլիայի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը՝ չնվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Վան Գալին փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: