Բենժամեն Մենդին տեղափոխվում է «Մոնակո»
СпортՖրանսիական «Մոնակո»-ն շարունակում է նոր մրցաշրջանից առաջ կազմը ուժեղացնելու աշխատանքներ տանել: Մոնեգացիները կարող են ձեռք բերել Մարսելի «Օլիմպիկ»-ի պաշտպան Բենժամեն Մենդիին: 21-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցնում «Մոնակո»-ում: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ֆուտբոլիստն արդեն վաղը կհամալրի Ֆրանսիայի լավագույն ակումբներիÖ մեկի շարքերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում էֆրանսիական « L’Equipe»-ն:
Ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստը «Մարսել» է տեղափոխվել համեստ ֆինանասկական կարողություններով «Հավր»-ից: Նրա տրանսֆերի դիմաց մարսելցիները վճարել էին 3.5 միլիոն եվրո: Այս տեղափոխությունից «Մարսել»-ը կստանա 15 միլիոն եվրո: