Կապուստկան կարծում է, որ Լեհաստանը կարող է հաղթել «Եվրո 2016»-ում
СпортԼեհաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բարտոշ Կապուստկան հայտնել է, որ իր հավաքականը ի զորու Է «Եվրո 2016»-ում դառնալ չեմպիոն: Ֆուտբոլիստի կածիքով Լեհաստանի այս հավաքականը նման է 2004-ի Հունաստանի հավաքականին,որը կարողացավ Պորտուգալիայում դառնալ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Կապուստկան հայտարարել է նաև, որ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկայի ընտրած մարտավարություններով հնարավոր է հաղթել նույնիսկ ամենաբարդ մրցակիցների:
Ֆուտբոլիստը այս մասին խոսել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ հարցազույցի ժամանակ:
«Եվրո 2016»-ում Բարտոշ Կապուստկան լավագույն ֆուտբոլիստներից է իր ընտրանու կազմում: Լեհաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Ուկրաինայի հավաքականի հետ: