Արգենտինան դուրս եկավ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ
СпортԱմերիկայի գավաթի խաղարկությունում ավարտվեց 1-ին կիսաեզրափակիչը: Մրցաշարի ֆավորիտ Արգենտինան մրցեց ԱՄՆ-ի հավաքականի հետ: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ հանդիպումն ավարտվել է Խերարդո Մարտինոյի խաղացողնե րի բացահայտ առավելությամբ`4-0 հաշվով:
Հանդիպման արդեն 3-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Էզեկուել Լավեցին: Արգենտինացիները շարունակել են գրոհել և 32-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին: Արգենտինացիների առավելությունը մեծացրել է Գոնսալո Իգուաինը, որը նախ 50-րդ րոպեին հեղինակել է իր առաջին գնդակը, այնուհետև 86-րդ րոպեին վերջակետ դրել այդ դիմակայությանը:
Արգենտինան, տոնելով այս հաղթանակը, դուրս եկավ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ և սպասում է իր մրցակցին, որը պարզ կդառնա Կոլումբիա-Չիլի հանդիպման արդյունքում: