Կարեն Ասրյանի հուշամրցաշարը շարունակվում է
СпортՋերմուկում շարունակվում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը: Անցկացված 7 տուրից հետո Անդրեյ Ժիգալկոն, Վլադիսլավ Կովալյովը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 5,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 6 շախմատիստ իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր և կիսում են 4-9-րդ հորիզոնականները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը: