Կալինիչ․ Հավատում եմ՝ կհաղթենք Պորտուգալիային
СпортԽորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներից Նիկոլա Կալինիչը բարձր է գնահատում իր թիմի՝ Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Խորվաթիան մրցելու է Պորտուգալիայի հետ, հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին։
-Իհարկե, կարող էինք ավելի հեշտ մրցակից ունենալ, բայց առաջիկա խաղի արդյունքը կախված է մեզանից։ Ես հավատում եմ, որ կհաղթենք։ Կարող ենք վերահսկել խաղի ընթացքը։ Մենք Եվրոպայի առաջնության լավագույն հավաքականներից ենք, և դա ապացուցել ենք խմբային փուլում։ Առաջնությունում ամենաուժեղ կիսապաշտպանությունը մենք ունենք։ Համոզված եմ, որ ցուցադրելու ենք մեր առավելությունը։
Իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, ինչը նա ապացուցել է Հունգարիայի հետ խաղում։ Նրան վերահսկելը բարդ կլինի, բայց մենք տարբերակ կգտնենք,-ասել է Կալինիչը։