Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստան է ժամանում Պապը, ով քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր այցն անվանեց ուխտագնացություն

Общество

 Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռն ընդամենը ժամեր անց վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը Հայաստան կատարելիք այս պատմական այցն ուխտագնացություն է անվանել. այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում` Հայաստանում` առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- այս խոսքերով էր պապը դիմել իր լսարանին՝ սրանով իսկ ցույց տալով, որ Հայաստան կատարելիք այցը սովորական քահանայապետական այց չէ, այլ ուխտագնացություն դեպի մի երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը:

«Կարծում եմ` այս այցելությունը նախևառաջ հիացմունքի արտահայտման ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատև պատմության ընթացքում հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև երկրի հանդեպ ունեցած նվիրվածության արտահայտման քայլ է. այն երկրի, որն առաջինը դարձավ քրիստոնյա: Հռոմի պապն իր երախտագիտությունը և հարգանքը կարտահայտի այն ժողովրդի հանդեպ, որը ձևավորվել է քրիստոնեական ոգով և կարողացել է պահպանել իր հավատն ու ինքնությունը դարեր շարունակ: Այս այցելությունը նաև շատ կարևոր է սփյուռքի հայերի համար»,- իտալական L aStampa պարբերականի հետ զրույցում նման խոսքերով է Հռոմի պապի այցը բնութագրել Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում:

Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին, խոսելով այցի մասին, նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաև կիսելու հայերի՝ խաղաղության ձգտումը: Նա տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:

 Պապի հայաստանյան այցն արդեն երկար ժամանակ է գտնվում է նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այցի մասին գրում են գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները: Մասնավորապես, իտալական RomeReports-ը նշում է, որ առաջիկա այցի ընթացքում Հռոմի պապը կխոսի կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման մասին, առաջ կտանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման գաղափարը:

Reuters-ը հայաստանյան այցի մասին նյութը հրապարակել է հետևյալ խորագրով. «Թուրքիային «ցեղասպանություն» եզրույթով բարկացնելուց հետո Հռոմի պապը կայցելի Հայաստան»:

Բրիտանական The Guardian-ը գրում է. «Հռոմի պապը կայցելի Ցեղասպանության հուշահամալիր: Ակնկալվում է, որ նա չի կիրառի «ցեղասպանություն» եզրույթը՝ խուսափելու Թուրքիայի և Վատիկանի միջև լարումից»:

Ամերիկյան Wall Street Journal-ը նշում է. «Հռոմի պապը կայցելի Հայաստանում Ցեղասպանության հուշահամալիր: Պապական եռօրյա այցը կշրջանցի Ադրբեջանը, սակայն սպառնում է հակասել Թուրքիային»:

Բրիտանական Independent-ը ևս իր հոդվածը կենտրոնացրել է այն փաստի վրա, թե արդյոք Հռոմի Սրբազան քահանայապետը Հայաստանում՝ Ցեղասպանության հուշահամալիրում կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը:

«Հռոմի պապը եռօրյա այցով կմեկնի Հայաստան՝ սկսելու մի ուղևորություն, որը կփորձարկի Վատիկանի ու Թուրքիայի արդեն իսկ լարված հարաբերությունները»,- գրում է NBC News-ը, որը ևս հետաքրքրվում է՝ արդյոք պապը կարտաբերի «ցեղասպանությունը» եզրույթը: «Պապի այցը տեղի կունենա պաշտոնապես ի նշան հարջանգի մի երկրի կարգավիճակի, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը»,- գրում է լրատվամիջոցը:

Գերմանական Deutsche Welle-ն ևս լայնածավալ հոդված է պատրաստել Ֆրանցիսկոս պապի այցի առնչույթամբ, որում նշում է. «Հայաստանը պատրաստվում է Հռոմի պապի այցին: Նրա այցը լինելու է երկրում վերջին տասնամյակի ամենանշանակալի կրոնական իրադարձությունը»:

Հունիսի 24-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Õ •.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:

 

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби