Ռոնալդուն սնվում է գոլերով. Սանտուշ
СпортՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը իր կարծիքն է հայտնել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին, ով իր թիմին օգնել է առավելության հասնել հունգարացիների նկատմամբ:
«Մրցաշարի մեկնարկային տուրերից հետո ասել եմ, որ թիմը լավ է խաղում, բայց չի կարողանում գոլեր խփել: Վստահ էի, սակայն, որ ամեն ինչ կկարգավորվի:
Ցանկանում եմ գովեստի խոսքեր հասցեագրել սաներիս: Մեր գլխավոր խնդիրը խմբային փուլի արգելքը հաղթահարելն էր: Արեցինք դա, չնայած յուրաքանչյուր խաղ եզրափակչի է նման:
Ասել եմ ու կասեմ, որ Ռոնալդուն վստահ և վճռական ֆուտբոլիստ է: Նա սնվում է գոլերով: Կարծում եմ` այն, ինչ տեսանք, միայն սկիզբն է»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սանտուշի խոսքերը: