Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հուզումով ոտք դրեցի այս սրբազան վայրի շեմին. Ֆրանցիսկոս պապ

Общество

Մեծարգոյ Եղբայր,

Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց,

Սիրելի եղբայրներ և քոյրեր ի Քրիստոս:

Յուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմութեան վկայի, նրա հոգեկանութեան լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. և Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացայ մօտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լոյսը սփռուեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբութիւն Գարեգին Բ-ին, շնորհակալութիւն յայտնելով Ս. Էջմիածին այցելելու հաճելի հրաւէրի համար. Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին եւ Եպիսկոպոսներին, և շնորհակալութիւն եմ յայտնում բոլորին՝ սրտագին եւ ցնծալի ընդունելութեան համար, որ ինձ պարգեւեցիք: Շնորհակալութիւն, Ձերդ Սրբութիւն, ինձ՝ Ձեր տանը հիւրընկալելու համար. սիրոյ այս նշանը բառերից շատ աւելի պերճախօս կերպով արտայայտում է, թէ ինչ է նշանակում ընկերութիւնն ու եղբայրական սէրը:

Այս հանդիսաւոր առիթով Տիրոջ գոհութիւն եմ մատուցում ձեր երկրում վարած հաւատի լոյսի համար. հաւատ՝ որ Հայաստան աշխարհին տուեց իր ուրոյն ինքնութիւնը և նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց Ազգերի մօտ: Քրիստոս է Ձեր փառքը, Ձեր լոյսը, արեգակը՝ որ Ձեզ լուսաւորեց եւ նոր կեանք պարգեւեց, որ Ձեզ ուղեկցեց եւ սատարեց յատկապէս մեծագոյն փորձութիւնների պահերին: Խոնարհւում եմ Տիրոջ ողորմութեան առաջ, որ կամեցաւ Հայաստանը լինէր առաջին Ազգը, 301 թուականից, ընդունելու Քրիստոնէութիւնը որպէս իր կրօնը, այնպիսի ժամանակաշրջանում՝ երբ հռոմէական կայսրութեան մէջ դեռ բորբոքւում էին հալածաքները:

Քրիստոսի հաւատը Հայաստանի համար չի եղել որպէս զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնութեան բաղկացուցիչ իրականութիւն, գերազանց պարգեւ՝ ուրախութեամբ ընդունելի և ժրաջանութեամբ եւ ուժով պահպանելի: Ինչպէս գրեց սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ը, «հայ հասարակութեան «Մկրտութեամբ» [...] ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնութիւն, որ հայ լինելու անբաժանելի եւ բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլեւս անհնար է մտածել, որ տուեալ ինքնութեան բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հաւատը, որպէս էական բաղկացուցիչ» (Առաքելական նամակ հայ ժողովրդի մկրտութեան 1700 յոբելեանի առիթով [2 Փետրուար 2001], 2): Տէրը թող օրհնի ձեզ՝ հաւատի այս լուսաւոր վկայութեան համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առաւել քան հազարեօթհարիւր տարի առաջ ընդունած Մկրտութեան հզօր արդիւնաւէտութիւնն ու բեղունութիւնը, մարտիրոսութեան պերճախօս եւ սուրբ նշանով, որ ձեր ժողովրդի պատմութեան կայուն մասնիկն է դարձել:

Գոհութիւն եմ մատուցում Տիրոջ նաեւ այն ընթացքին համար որ Կաթողիկէ Եկեղեցին եւ Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական եւ անկեղծ երկխօսութեան միջոցով, հասնելու համար լիարժէք կիսելու գոհութեան Սեղանը: Սուրբ Հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միութիւնը, որի համար աղօթեց մեր Տէրը, որպէսզի իր աշակերտները մի լինեն եւ աշխարհը հաւատայ: Ինձ հաճելի է յիշել այժմ, մեր երկու Եկեղեցիների միջեւ յարաբերութիւնների խորացման եւ երկխօսութեան ամրապնդման՝ վերջերս տրուած վճռորոշ մղումը, Նորին Սրբութիւններ Վազգէն Ա-ի եւ Գարեգին Ա-ի եւ սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի եւ Բենեդիկտոս ԺԶ-ի կողմից: Համամիութենական այս ջանքերի յատկապէս նշանակալից փուլերի շարքին յիշում եմ Ի դարու հաւատի Վկաների յիշատակութիւնը, 2000 թուականի Մեծ Յոբելեանի շրջանակներում. Ձերդ Սրբութեան յանձնումը քրիստոնեայ Հայաստանի Հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքից՝ Երեւանի նորակառոյց Տաճարի համար. Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս Բ-ի եւ Ձերդ Սրբութեան ստրոգրած համատեղ Յայտարարութիւնը՝ ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում. ինչպէս նաեւ Ձերդ Սրբութեան կատարած այցերը Վատիկան, կարեւոր պահերի եւ յիշատակութիւնների առիթով:

Դժբախտաբար աշխարհը բաժանումներով եւ ընդհարումներով է խառանուած, ինչպէս նաեւ նիւթական եւ հոգեւոր աղքատութեան ծանր վիճակներով,  ներառեալ մարդկանց, նոյնիսկ երեխաների եւ ծերերի չարաշահումը, եւ ակնկալում է քրիստոնեաներից փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցութեան վկայութիւն, որպէսզի կրկին փայլի ամէն խղճի առաջ Քրիստոսի Յարութեան զօրութիւնն ու ճշմարտութիւնը: Համբերատար եւ մշտանորոգ ջանքը դէպի լիարժէք միութիւն, համատեղ ձեռնարկների հզօրացումը եւ ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների մէջեւ համագործակցութիւնը՝ նման են փայլակնացայտ լոյսի՝  խաւարամած գիշերուան մէջ, եւ կանչ է ապրելու սիրով եւ նոյնիսկ տարբերութիւնների փոխըմբռնմամբ: Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաեւ եկեղեցական հասարակութեան տեսանելի սահմաններից դուրս, եւ բոլորի համար ներկայացնում է մի զօրաւոր կոչ՝ տարակարծութիւնները յարդելու երկխօսութեամբ եւ արժեւորելով այն՝ ինչ միացնում է: Համամիութենական ոգին միաժամանակ արգելում է հաւատի չարաշահումն ու շահարկումը, որովհետեւ պարտաւորեցնում է յայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել եւ տարածել ճշմարտութիւնը՝ իւրաքանչիւր մարդկային էակի արժանապատւութեան պահպանմամբ, եւ այնպիսի ձեւերով, որոնցից թափանցի այն սիրոյ եւ փրութեան ներկայութիւնը՝ որ ցանկանում ենք սփռել: Այսպէս, համոզիչ վկայութիւն ենք տալիս աշխարհին – որ նրա ահաւոր կարիքն ունի –, թէ Քրիսոտոս կենդանի է եւ գործուն, կարող՝ ազգերի, մշակոյթների եւ կրօնների միջեւ միշտ նորանոր հաշտութեան ճանապարհներ բացելու: Վկայում ենք եւ հաւատացնում որ Աստուած սէր է եւ գթասրտութիւն:

Սիրելի եղբայրներ, երբ մեր գործը ներշնչուած է եւ մղուած Քրիստոսի սիրոյ ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծւում են լաւագոյն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, եւ միաժամանակ, մատնանշւում է իւրաքանչիւր բարի կամք ունեցող անձի եւ ամբողջ հասարակութեան՝ առարկայական երթեւեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտութիւնները, որ պատառոտում են քաղաքակիրթ կեանքը եւ փորում են դժուար բուժուող բաժանումներ: Ամենակարողն Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, բարեխօսութեամբ ամենասրբուհի Մարիամի, «սիւն լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ» Գրիգոր Լուսաւորչի եւ Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորդ եւ ամբողջ Հայ Ազգը եւ միշտ պահպանի այն հաւատի մէջ որ ստացել է հայրերից եւ փառաւոր վկայութիւն տուել դարեդար:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби