5 ֆուտբոլիստներ լքելու են «Մանչեսթեր Սիթի»-ն
Спорт«Մանչեսթեր Սիթի»-ն Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելուց հետո շարունակում է փոփոխություններ կատարել իր կազմում: Մոտակա օրերին 5 ֆուտբոլիստներ կլքեն ակումբը: Ցանկում են հայտնվել Յայա Տուրեն, Էլյակիմ Մանգալյան, Ուիլֆրիդ Բոնին,Սամիր Նասրին, և Ալեքսանդր Կոլարովը:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ մասին հայտնում է «Manchester Evening»-ը :
Աղբյուրը հաղորդում է նաև, որ Խեսուս Նավասի հեռանալու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, և Գվարդիոլան ցանկանում է իսպանացուն տեսնել թիմում: