Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աստված օրհնի եւ պահպանի Հայաստանը. Հռոմի Պապ

Общество

Մեծ ուրախություն է ինձ համար գտնվել այստեղ, հպվել այս հույժ սիրելի հայկական աշխարհի հողին, այցելել հինավուրց եւ հարուստ ավանդույթներ ունեցող մի ժողովրդի, ով քաջությամբ է վկայել իր հավատքը, ով շատ է տառապել, բայց վերածնվել է միշտ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ նախագահի նստավայրում հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

« ...Մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, ... հազարամյա քարը ... աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր» (Եղիշե Չարենց, «Ես իմ անուշ Հայաստանի»): Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության եւ բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր եւ ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը եւ տոգորող սերը Հայրենիքի հանդեպ»,-ասել է նա:

Սրբազան քահանայապետն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ նախագահին սիրալիր խոսքերի, ինչպես նաեւ հրավերի համար՝ «փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած ՀՀ նախագահի այցը»:

«Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին եւ որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական եւ կրոնական մոլորեցնող շարժառիթներով եւ որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչեւ իսկ ամբողջ ժողովուրդներ»,-ընդգծել է Հռոմի Պապը:

«Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի եւ Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը եւ արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները եւ մխիթարության ու հույսի ինչ անհատնում գանձ են թաքցնում։ Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի եւ տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետեւանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ եւ իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։ Պետք է, հետեւաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն եւ անկեղծ պրպտումին, պետությունների միջեւ երկխոսությանը եւ միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով»,-ասել է նա:

Սրբազան քահանայապետը նշել է, որ Կաթոլիկ Եկեղեցին ցանկանում է ակտիվորեն համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր սրտի մոտ են ընդունում քաղաքակրթությունների ճակատագրերը եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը՝ աշխարհում հոգեւոր արժեքների գերակայությունը ապահովելու համար՝ դիմակազերծելով բոլոր նրանց, ովքեր աղավաղում են դրանց իմաստն ու գեղեցկությունը։ «Այս կապակցությամբ, կենսական կարեւորություն ունի այն, փաստը, որ բոլոր նրանք ովքեր հայտարարում են իրենց հավատը Աստծու հանդեպ, միատեղեն իրենց ուժերը՝ մեկուսացնելու բոլոր նրանց, ովքեր կրոնը ծառայեցնում են պատերազմական ծրագրեը առաջ տանելուն, հարստահարությանը եւ բռնի հալածանքին՝ գործիք դարձնելով եւ շահարկելով Աստծո Սուրբ Անունը»,-նշել է պոնտիֆիկը:

«Այսօր, հատկապես քրիստոնյաները, գուցե առավել, քան առաջին մարտիրոսների ժամանակներում, որոշ տարածքներում խտրականության զոհ են եւ հալածվում են սոսկ իրենց հավատը դավանելու համար, մինչդեռ բազմաթիվ հակամարտություններ աշխարհի տարբեր վայրերում դեռեւս դրական լուծումներ չեն գտել, պատճառելով սուգ, ավերածություններ եւ ժողովուրդների պարտադրված գաղթ։ Անհրաժեշտ է, ուստի, որպեսզի ազգերի ճակատագրերի համար պատասխանատուները, քաջ կերպով եւ առանց հապաղելու միջոցներ ձեռնարկեն այդ տանջանքներին վերջ դնելու նպատակով՝ առաջնայնությունը տալով խաղաղությանը հետամուտ լինելուն, բռնությունների եւ հետապնդումների թիրախ դարձածների պաշտպանությանը եւ հյուրընկալմանը, արդարության խթանմանը եւ կայուն զարգացմանը։ Հայ ժողովուրդն անձամբ է վերապրել նման իրավիճակ. ծանոթ է տառապանքին ու ցավին, ծանոթ է հալածանքին, իր հիշողության մեջ պահում է ոչ միայն անցյալի վերքերը, այլ նաեւ ոգին, որը թույլ տվեց ամեն անգամ նորից սկսելու: Այդ իմաստով քաջալերում եմ նրան, որպեսզի երբեք չդադարի իր արժեքավոր ներդրումը բերել միջազգային հանրությանը»,-ընդգծել է նա:

Այուհետեւ Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին՝ նշելով. «Երջանիկ պահ է՝ ուրախանալու եւ առիթ՝ հիշելու նվաճած ձեռքբերումները եւ առաջադրելու նորանոր նպատակներ: Այս ուրախ հոբելյանի տոնակատարությունները առավել իմաստալից կլինեն, եթե բոլոր հայերի համար՝ Հայրենիքում թե սփյուռքում, այն ուժերը համախմբելու եւ համակարգելու յուրահատուկ պահ հանդիսանա՝ երկրի քաղաքացիական եւ հասարակական հավասարակշիռ ու համապարփակ զարգացումն ապահովելու նպատակով...:  Ձեր երկրի պատմությունը համաքայլ է ընթանում դարերի հոլովույթում պահպանված իր քրիստոնեական ինքնության հետ: Այդ ինքնությունը, հեռու է պետության առողջ աշխարհիկությանը խոչընդոտելուց, ավելին, պահանջում եւ սնուցում է այն՝ խրախուսելով հասարակության բոլոր քաղաքացիների մասնակցությունը դրան, կրոնի ազատությունը եւ փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը: Բոլոր հայերի համախմբվածությունը եւ հարեւան որոշ երկրների հետ լարվածությունը հաղթահարելուն ուղղված օգտակար ճանապարհներ գտնելու հարաճուն պարտավորվածությունը շատ ավելի կհեշտացնեն իրականացնելու այս կարեւոր նպատակները՝ սկզբնավորելով Հայաստանի համար ճշմարիտ վերածննդի դարը»:

«Կաթոլիկ եկեղեցին, իր հերթին, երկրում մարդկային սահմանափակ քանակով ներկա լինելով հանդերձ, ուրախ է բերել իր ներդրումը հասարակության աճին, հատկապես իր աշխատանքով՝ ուղղված ամենատկարներին եւ ամենաաղքատներին, առողջապահական եւ կրթական բնագավառներում եւ հատկապես բարեգործության ոլորտում, ինչպես  դա են վկայում արդեն 25 տարի գործող Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի, Երեւանի կրթօջախի գործունեությունը, Հայկական Կարիտասի նախաձեռնությունները եւ Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» մենաստանի կողմից իրականացվող գործունեությունը:

Աստված օրհնի եւ պահպանի Հայաստանը՝ հավատով, նահատակների քաջությամբ, հույսով՝ ցավից առավել զորավոր, լուսավորված այս հողը»,- իր խոսքն է ամփոփել Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби