Ереван, 13.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им Водитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это было В Армении начнет работать монетизация YouTube Суд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу Китая Совет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытия Рубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решения Первый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стиль Валерий Царукян продолжит карьеру в «Ахмате» В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела Айрапетяна


«Եվրո 2016». 1/8 եզրափակիչը մեկնարկում է շվեյցարա-լեհական դիմակայությամբ

Спорт

«Եվրո 2016»-ում սկսվում են չափազանց վճռական հանդիպումները: Խմբային փուլի ավարտից հետո 16 հավաքականներ բաժանվել են 8 զույգերի և կմրցեն 1/8 եզրափակիչում: Արմենպրեսը ներկայացնում է փլեյ-օֆի 1-ին դիմակայության` Շվեյցարիա-Լեհաստան հանդիպման հետխաղային տեսությունը:

Շվեյցարիայի ազգային հավաքական:Շվեյցարացիները կանգնած են ֆուտբոլի մասսայականացման ակունքներում: Աշխարհում լավագույն ժամացույցների հայրենիքն առաջիններից մեկը քայլեր կատարեց ֆուտբոլը պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Շվեյցարիան նաև ՖԻՖԱ-ի  համահիմնադիր յոթ ազգային ֆեդերացիաներից մեկն է: Այնուհանդերձ, եվրոպական ֆուտբոլում Շվեյցարիան իր ասելիքը դեռ չունի:Եվրոպայի առաջնություններում հավաքականի հաջողությունները, մեղմ ասած, չեն գոհացնում շվեյցարացի ֆուտբոլասերներին: «Եվրո 2016»-ը հավակնում է դառնալ ամենահաջողվածը շվեյցարացիների համար:

«Եվրո 2016»-ը Շվեյցարիան սկսեց 1-ին ընտրական խմբում: Մեկնարկային հանդիպումը Ալբանիայի ազգային ընտրանու հետ էր: Ալբանացիների կազմում հանդես էին գալիս մի շարք շվեյցարական ծագում ունեցող ֆուտբոլիստներ: Շվեյցարիան առաջին իսկ խաղով ապացուցեց, որ դեռ ավելացնելու շատ տեղ ունի: Ալբանիայի նկատմամբ տոնած հաղթանակը օրինաչափ էր: Ռումինիայի հավաքականի դեմ խաղը բարդ էր Վալդիմիր Պետկովիչի թիմի համար: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Վերջին տուրում էլ Շվեյցարիան կիսեց միավորը մրցաշարի գլխավոր ֆավորիտի` Ֆրանսիայի հետ:

Շվեյցարիայի հավաքականի կազմում առանձնահատուկ ուշադրության է արժանի կիսապաշտպանական գիծը: Այստեղ է հանդես գալիս Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Գրանիտ Ջական: Ֆուտբոլիստը հիանալի է գործում խաղադաշտում` մասնակցելով թիմի և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողություններին: Նրան խաղադաշտում օգնում են Բլարիմ Ջեմաիլին և Վալոն Բեհրամին: Թիկունքում հիանալի են իրենց դրսևորում Ֆաբիան Շարն ու Ռիկարդո Ռոդրիգեսը: Հարձակման գծում էլ Ադմիր Մեհմեդին է անհանգստացնում հակառակորդներին: Լեհաստանի հավաքականի դեմ խաղից առաջ շվեյցարացիները հատուկ պատ րաստվել են նաև 11-մետրանոց հարվածաշարի: Մարզումային փուլում իրացումները հիանալի արդյունք են տվել: Շվեյցարիան կազմ ու պատրաստ է վճռական դիմակայությանը:

Լեհաստանի ազգային հավաքական:  Լեհական ֆուտբոլի ավանդը համաշխարհային և հատկապես եվրոպական ֆուտբոլում անուրանալի է: Հաճախ աշխարհի տաղանդավոր ֆուտբոլիստների շարքում կարելի է տեսնել նաև լեհական ազգանուններ, այդուհանդերձ, միշտ չէ, որ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աչքի է ընկել իր կայուն ելույթներով: Եվրոպայի առաջնություներում Լեհաստանի ազգային ընտրանին չունի ոչ մի նկատելի հաջողություն: «Եվրո 2016»-ը արդեն այս պահին կարելի է ասել ամենահաջողվածն է նրա համար:

«Եվրո 2016»-ի մեկնարկից առաջ Լեհաստանի հավաքականից սպասելիքները շատ են: Լեհերի ներկայիս կազմում համաշխարհային ֆուտբոլի մի շարք ճանաչված ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Ընտրանու առաջատարը Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է: Փորձառու հարձակվողն այս առաջնությունում դեռ չի ցուցադրել իր լավագույն խաղը, սակայն խաղադաշտում ներդնում է իր բոլոր կարողությունները: Այս պարագայում Լեհաստանի հավաքականում սկսել են փայլուն հանդես գալ երիտասարդ Արկադիուշ Միլեկը և Բարտոշ Կապուստկան: Այս ֆուտբոլիստներին կարելի է ավելաց նել հիանալի մարզավիճակում գտնվող Յակուբ Բլաշիկովսկուն: Լեհական պաշտպանությունը ևս բավական վստահ տեսք ունի: Կամիլ Գլիկն ու Լուկաս Պիշչեկը վերահսկում են հակառակորդների գրեթե բոլոր առաջխաղացումները: Գերմանիայի հավաքականի դեմ խաղը ցույց տվեց, որ Լեհաստանի ընտրանին իր այս կազմով կարող է հասնել այն հաջողությանը, որը արձանագրեցին 2004 թվականին՝ Հունաստանի հավաքականի խաղացողները: Լեհաստանի ընտրանու առաջատար պաշտպաններից մեկը` Կամիլ Գլիկը, խաղից առաջ հայտնել է, որ Լեհաստանի հավաքականը և Շվեյցարիան խաղային մակարդականերով հավասար են: Ֆուբոլիստը նշել է, որ Շվեյցարիայի հավաքականում կան չափազանց բարձրակարգ խաղացողներ, ովքեր ցանկացած պահի կարող են վճռել մրցավեճի ելքը: Լեհաստանի հավաքականը` «Եվրո 2016»-ի 1/8 եզրափակիչ դուրս եկավ՝  3-րդ ընտրական խմբում գրավելով 2-րդ տեղը: Լեհաստանն առաջատարությունը զիջեց Գերմանիային, սակայն Շվեյցարիայի հետ մրցավեճում պայքարը ծավալվելու է մինչև վերջին վայրկյանը:

Շվեյցարիա-Լեհաստան:  Շվեյցարիայի և Լեհաստանի հավաքականները միմյանց միջև անցկացրել են 10 պաշտոնական հանդիպում: Շվեյցարիան մշտապես անհաջող է հանդես գալիս Լեհաստանի ընտրանու դեմ խաղերում: Լեհերն իրենց ակտիվում ունեն 4 հաղթանակ՝ շվեյցարացիների մեկի դիմաց: Թիմերի միջև 4 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Շվեյցարիան դարձել է 11 գոլի հեղինակ, իսկ Լեհաստանը հեղինակել է 20 գնդակ: Եվրոպայի առաջնության շրջանակում թիմերը 1-ին անգամ հանդիպել են 1978 թվականին: Այդ խաղում հաջողությունն ուղեկցել է լեհերին, և վերջիններս հաղթել են 2-0 հաշվով: & laquo;Եվրո 2016»-ում թիմերը կմրցեն «Ժոֆրաու Գիշար» ստադիոնում: Հանդիպման գլխավոր մրցավարը Մարկ Կլատենբուրգն է, իսկ խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

Создают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»