«Եվրո 2016». Բեյլն ընդեմ Մայքլ Մակգովերնի: Ուելս-Հյուսիային Իռլանդիա
Спорт«Եվրո 2016»-ի 1/8 եզրափակիչ 2-րդ հանդիպումը` Ուելս-Հյուսիային Իռլանդիա խաղն է:«Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման նախախաղային անոնսը:
Ուլեսի ազգային հավաքական: «Եվրո 2016»-ում Ուելսի հավաքականը նշեց իր նորամուտը: Այն, ինչ չհաջողվեց անել Յան Ռաշի սերնդին, արեց Գարեթ Բեյլի սերունդը: Ուելսի հավաքականն ունի ընդգծված առաջատար, որի ներկայությունը խաղադաշտում արդեն թիմակիցներին ոգևորում է: Բեյլի խաղով հիացած՝ «Եվրո»-ում իրենց ֆանտաստիկ հանդիպումներն սկսեցին անցկացնել թիմի մյուս երկու աստղերը: Արոն Ռեմզին և Ջո Ալենը Գարեթ Բելյլի հետ կազմեցին, եվրապական ֆուտբոլային հավաքականների համար ահ ու սարսափ առաջացնող «տրիո», որն ունակ է մեծ խնդիրներ առաջադրել ցանկացած հավաքականի:
Ուելսի հավաքականը պայքարն սկսեց B խմբում: 1-ին մրցակիցը Սլովակիայի ազգային ընտրանին էր: Ուելսը գեղեցիկ հարձակողական ֆուտբոլով կարողացավ հաղթանակի հասնել` մրցավեճը ավարտելով 2-1 հաշվով: Անգլիայի հավաքականի հետ բրիտանական դերբիում բախտը ժպտաց անգլիացներին: Գարեթ Բեյլը ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց իր թիմին, սակայն 2-րդ կեսում ուելսցիները թուլացրին զգոնությունը և ցավալի պարտություն կրեցին: Վերջին հանդիպումը Ուելսն անցկացրեց Ռուսաստանի դեմ: Ռուսների հետ խաղը թեթև զբոսանք էր ուելսցիների համար: Բեյլն ու ընկերնեըը 3 գնդակ ուղղարկեցին Ռուսա ստանի հավաքականի դարպասը: Ուելսի հավաքականը ` 6 միավորով իր խմբում գրավեց 1-ին տեղը և փլեյ-օֆում մրցելու է Հյուսիային Իռլանդիայի ընտրանու հետ: Ուեսլը զույգի անվիճելի ֆավորիտն է: Հավաքականի առաջատար Գարեթ Բելյը Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղից առաջ կիսել է իր տպավորությունները Եվրոպայի առաջնության մասին:
«Այս ամենն անհավանական է: Միշտ երազել եմ խաղալ այսպիսի հեղինակավոր մրցաշարում: Մենք մինչև այս պահը գոհ ենք մեր ցուցադրած խաղից և ունեցած արդյունքներից և հույս ունենք ավելի առաջ գնալ: Հիանալի աջակցություն են մեզ ցուցաբերում մեր երկրպագուները, և մենք կանենք ամեն ինչ նրանց հուսախաբ չանելու համար»-ասել է Բեյլը:
Հյուսիային Իռլանդիայի ազգային հավաքական: Հյուսիային Իռլանդիան «Եվրո 2016»-ի գլխավոր բացահայտումներից է: Հավաքականի խաղի մասին Եվրոպայում սկսեցին խոսել դեռ «Եվրո 2016»-ի որակավորման մրցաշարում: Հյուսիսիռլանդացիները իրենց ընտրական խմբում կարողացան գրավել 1-ին տեղը և ուղիղ ճանապարհ դուրս գալ դեպի Ֆրանսիա: Ֆրանսիական խաղադաշտերում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի առաջատարի պարտականություներն իր վրա վերցրեց դարպասապահ Մայքլ Մակգովերնը: «Հեմիլթոն Ակադեմիկալ»-ի դարպասապահն իրար ետևից չեզոքացնում էր մրցակիցների հար վածները: Հս. Իռլանդիայի հավաքականը պայքարը սկսեց Լեհաստանի ընտրանու դեմ խաղով: Առաջին հանդիպումը ցավալի ելք ունեցավ իռլանդացիների համար: 2-րդ խաղում Հյուսիային Իռլանդիան հավաքվեց և հաղթանակ տարավ Ուկրաինայի ազգային ընտրանու նկատմամբ` 2-0: Վերջին տուրում Մարտին Օնիլի թիմը հանդիպեց աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ: Գերմանիան հանդիպեց դարապասապահ Մայքլ Մակգովերնին: Աշխարհի չեմպիոնները անհավանական քանակությամբ հարվածներ կատարեցին, սակայն Մակգովերնը խոցելի էր ընդամենը մեկ անգամ: Մարո Գոմեսին կանգնեցնել չհաջողվեց: Հյուս իային Իռլանդիայի հավաքականի հարձակվող Կայլի Լաֆերթին, Ուելսի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Գարեթ Բեյլը պետք է շատ ջանա, որպեսզի կարողանա խոցել իրենց դարապասապահին: Ֆուտբոլիստի խոսքով`Հյուսային Իռլանդիան դեռ անելիքներ ունի Ֆրանսիայում, և Ուելսը պետք է ամեն գնով հավաքի իր ճամպրուկները դեպի տուն:
Ուելս-Հյուսիային Իռլանդիա: Ուելսի և Հյուսիային Իռլանդիայի հավաքականները միմյանց միջև անցկացրել են 112 հանդիպում: Խաղերից 54-ում հաղթել է Ուելսը, 31-ում՝ Հյուսիսային Իռլանդիան: Հաղթանակը եղել է 1954 թվականին: Թիմերի միջև 27 խաղ ավարտվել է ոչ-ոքիով: Վերջին անգամ այս երկու թիմերը հանդիպել են այս տարվա մարտին: Ընկերական խաղում գրանցվել է 1:1 հաշիվ:
Թիմերի դիմակայության պատմությունն սկսվում է 1950 թվականից:
Ուելս-Հյուսիային Իռլանդիա հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Հանդիպամն գլխավոր մրցավարը Մատին Ատկինսոնն է: Հանդիպումը կայանալու է «Պարկ դե Պրենս»-ում:
Արմեն Մանուկյան