Հայտնի է, թե որքան կարժենա Մխիթարյանի տրանսֆերը Մանչեսթեր Յունայթեդ
СпортՀայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է իտալացի հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցոյի կայքը, անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկելու է 38 միլիոն եվրո, և գերմանացիներին այդ գումարը բավարարելու է:
Ավեի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «կարմիր սատանաները» Մխիթարյանի համար առաջարկվող գումարը 25 միլիոնից բարձրացրել էին մինչ 34 միլիոն, այն դեպքում, երբ «Բորուսիան» պահանջում էր 40 միլիոն:
Կիսապաշտպանի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմելու է տարեկան 10 միլիոն եվրո, ինչը կրկնակի ավելի է նրա ներկայիս աշխատավարձից: