Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խորհրդարանը քննարկում է քաղաքական համաձայնության արդյունքում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը

Политика

Ազգային ժողովը սկսել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին երկու նախագիծ: «Մենք երկու նախագիծ ենք ներկայացրել, քանի որ առաջար կվող փոփոխությունների մի մասը ֆինանսական միջոցներ չի պահանջում և կարելի է շատ հեշտ իրականացնել: Երկրորդ նախագիծը կապված է ֆինանսական միջոցների հետ: Երբ մենք մեր գործընկերների հետ քննարկում էինք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը, բազմաթիվ հավաստիացումներ են եղել, որ ֆինանսական միջոցներ կլինեն: Քանի որ մինչ այս պահը մենք չունենք ֆինանսավորման մասին որոշում, չենք կարող երաշխավորել, որ այդ ֆինանսական միջոցները կլինեն: Մեր հաշվարկներով համապատասխան փոփոխությունները կյանքի կոչելու համար կպահանջվի մոտավորապես 16 միլիոն եվրո, որից 3 միլիոն եվրոն կառավարությունը պատրաստ է հատկացնել: Դրա համար մենք երկրորդ նախագծի ուժի մեջ մտնելը պայմանական ենք համարում: Այսինքն, այն փոփոխությունները, որոնք ֆինանսավորում են պահանջում, մենք կընդունենք մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորում ստանալու ակնկալիքով: Բայց եթե մեզ չհաջողվի մինչև սեպտեմբերի 1-ը ստանալ այդ ֆինանսական միջոցները, փոփոխությունները չեղյալ կհամարվեն: Այն փոփոխությունները, որոնք ֆինանսավորում չեն պահանջում, ուժի մեջ կմտնեն ընդունվելուց 10 օր հետո»,- «Արմենպրես»-ի հա ղորդմամբ՝ մանրամասնեց Հարությունյանը:

Հիմնական զեկուցողը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կյանքի կոչելու համար ֆինանսական աջակցություն հարկավոր կլինի: Առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետեւյալ դրույթները. 
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում: Ընդ որում, տեսանկարահանումը պետք է իրականացվի Կառավարության սահմանած կար գով մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: «Առաջարկում ենք ներդնել ընտրողների մատնահետքերով էլեկտրոնային գրանցման նախնական համակարգ: Այսպես, առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտր ողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում, քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ: Այն դեպքերում, երբ անձը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և սահմանված ժամկետում չի ստացել նույնականացման քարտ և չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար, ապա նա կարող է մասնակցել ընտրություններին` ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում»,- ներկայացրեց Դավիթ Հ արությունյանը:

Առաջարկվում է քվեարկության օրը ընտրական տեղամասերում ընտրողների գրանցումը կատարել  տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով: Այսպես` քվեարկության օրը յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով: Ընտրողը ներմուծում է իր աջ կամ ձախ ձեռքի ցուցամատի մատնահետքը տեխնիկական սարքավորման մեջ: Եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի ճանաչման արդյունքում պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող և եթե մինչ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների մատչելիությունն առավել հասանելի դարձնելու համար ներդրվել է հետեւյալ մեխանիզմը. «Գործող ընտրական օրենսգիրքը ցուցակների ստուգումն իրականացնելու համար նախատեսում է այն ընթացակարգը, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում, առանց ընտրական տեղամասի համարը նշելու, նշվում է տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընդ որում տեղեկանքի մեկական օրինաÕ ¯ ըստ պահանջի տրամադրվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձի:  Բացի դրանից տեղեկանքի մեկ օրինակը սոսնձվում է առանձին թղթի վրա, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հնարավորություն է ընձեռվում լուսանկարելու այն: Առաջարկվող կարգավորումը վերոգրյալ մեխանիզմի հետ մեկտեղ ամրագրում է, այն դրույթը, որ տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Բացի դրանից Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18.00-ն կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև  ժամը 11.00-ն կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վեր աբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Հիմնական զեկուցողը ներկայացրեց նաև այն փոփոխությունները, որոնք ֆինանսական միջոցներ չեն պահանջում և ուժի մեջ կմտնեն ընդունվելուց 10 օր հետո: «Թեև ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ դիտորդների համար իրականացվող ստուգարքի նպատակը ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների և պարտականությունների իմացության ստուգումն է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հան ել դիտորդի համար սահմանված ստուգարքի պահանջները»,- ասաց Հարությունյանը:

Գործող ընտրական օրենսգրքում ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի վերանայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետները: Սակայն, հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը, առաջարկվում է կրկին անդրադառնալ բողոքարկման ժամկետներին և ավելի երկարաձգել դրանք:

 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»