Մխիթարյանի ճակատագիրը հայտնի կդառնա այս շաբաթվա ընթացքում
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յահիմ Վատցկեն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակի հնարավոր լուծման մասին:
«Այս շաբաթվա ընթացքում կգնահատենքիրավիճակը: Ցանկանալի է, որֆուտբոլիստների հետ կապված բոլորհարցերը կարգավորվեն մինչմարզումների մեկնարկը: Շատ բարդորոշում է »,-ասել է Հանս-Յահիմ Վատցկեն:
«Արմենպրես»-ը հաղորդում է , որ տեղեկությունը հայտնում է գերմանական «Kicker»-պարբերականը:
«Բորուսիա»-ն հաջորդ մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հուլիսի 4-ից: Մամուլում կա տեղեկություն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 38 մլն եվրո է առաջարկել Մխիթարյանի համար: Հաղորդվում է նաև, որ «Բորուսիա»-ն ընդունել է առաջարկը: