Հայ ազատ ոճի ըմբիշները նվաճել են 7 մեդալ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում
СпортՍտեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում ավարտվել է անվանի ըմբիշ, Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 21-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են շուրջ 120 ըմբիշներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Բելառուսից, Ուկրաինայից և Գվատեմալայից: Մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե: Ոսկե մեդալի են արժանացել` 57 կգ ք աշային Գարիկ Բարսեղյանը և 97 կգ քաշային Գեորգի Կետոևը : 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և 86 կգ քաշային Շամիր Աթյանը դարձել են արծաթե մեդալակիրներ: Բրոնզե մեդալի են արժանացել` 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը , 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն :
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարության լրատվական բաժինը:
Մյուս քաշային կարգերում մրցաշարի չեմպիոններ են դարձել՝ Ախմեդ Չակաևը, Ալան Գոգաևը , Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը, Կախաբեր Խուբեժտին, Ալիրեզա Քարիմին, Փավրիզ Բասմանջը: