Ереван, 14.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գերչակի յուղ. Այն համարվում է ժողովրդական բժշկության կարևոր բուժամիջոցներից մեկը

Lifestyle

Գերչակի յուղը, որն օժտված է զանազան բուժիչ հատկություններով, համարվում է ժողովրդական բժշկության կարեւոր բուժամիջոցներից մեկը։ Հարկ չկա կանգ առնել նրա հանրածանոթ եւ հնուց եկող կիրառություններից մեկի՝ փորը թուլացնող հատկության վրա։ Ընթերցողի ուշադրությունը կհրավիրենք գերչակի յուղի՝ մաշկի եւ ենթամաշկային հյուսվածքների վրա ունեցած տեղային ներգործության վրա։ Առաջին անգամ յուղի արդունավետության մասին, որպես արտաքին բուժամիջոց, տեղեկացա մի գյուղական բժշկից, որը հայտնեց ինձ, թե այն հաջողությամբ կիրառել է գորտնուկներից ազատվելու համար։ Այդ օրից սկիզբ դրեցի իմ «հավաքածուին»՝ հավաքագրելով գերչակի յուղի օգտագործման բազմաթիվ եղանակներ ամենատարբեր դեպքերի համար, որոնցից կցանկանայի առանձնացնել մի քանիսը։

1. Գորտնուկները բուժելու համար հարկավոր է գորտնուկը շփել գերչակի յուղով մոտավորապես 20 րոպե քնելուց առաջ եւ առավոտյան, այնպես, որպեսզի յուղը ներծծվի։

2. Գերչակի յուղը հաջողությամբ կիրառվում է մաշկային խոցերի բուժման նպատակով։

3. Տարեց կանայք, ովքեր հույժ անհրաժեշտ դեպքերում ցույց են տալիս մանկաբարձական օգնություն, հաճախ գերչակի յուղով մշակում են նորածնի պորտը, եթե այն դժվար է լավանում։ Գերչակի յուղով շփում են կերակրող մոր պտուկները՝ կաթի արտադրությունը ավելացնելու նպատակով։

4. Աչքի լորձաթաղանթը բորբոքվելիս եւ կարմրելիս աչքի մեջ կաթեցնում են մեկական կաթիլ գերչակի յուղ՝ բորբոքային վիճակը թեթեւացնելու համար։

5. Եթե փոքրիկ երեխայի մազերը վատ են աճում, կամ անորակ են, պառկելուց առաջ գլխի մաշկը խնամքով շփում են գերչակի յուղով։ Առավոտյան գլուխը լվանում են։ Այս արարողությունը կրկնում են շաբաթը 2 անգամ, այնքան ժամանակ, մինչեւ կդիտվի մազերի որակի նկատելի բարելավում։ Հետագայում կարելի է շարունակել 2 շաբաթը կամ էլ ամիսը 1 անգամ։

6. Որպես արտաքին բուժամիջոց՝ գերչակի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ թարթիչների վատ աճի դեպքում։ Թարթիչների, ինչպես նաեւ՝ հոնքերի աճը արագացնելու նպատակով խորհուրդ է տրվում շաբաթը երեք անգամ գերչակի յուղ քսել կոպերին եւ հոնքերի մազարմատներին։

7. Գերչակի յուղը կաթեցնում են որսորդական շների աչքերի մեջ որսի շրջանում՝ աչքի լորձաթաղանթը օտարածին մարմիններից պաշտպանելու նպատակով, որոնք կարող են հայտնվել կենդանու աչքում՝ մացառների եւ բարձր խոտերի միջով անցնելիս։

8. Մրսածության կամ բրոնխիտի դեպքում կուրծքը շփում են 2 ճաշի գդալ գերչակի յուղի եւ 1 ճաշի գդալ բեւեկնախեժի (սկիպիդար) խառնուրդով։ Սկզբում տաքացնում են գերչակի յուղը, ապա ավելացնում բեւեկնախեժը։ Ստացված խառնուրդով շփում են կուրծքը, ապա տաք փաթաթում։ Թույլ մրսածության դեպքում վերը նկարագրված շփումը կարելի է կատարել օրական 1 անգամ` պառկելուց առաջ, իսկ ուժեղ մրսածության դեպքում՝ օրական 3 անգամ։

9. Ֆերմերներից շատերը, ովքեր ծանոթ են ժողովրդական բժշկության մեջ կիրառվող բուժամիջոցներին, տանը միշտ ունենում են գերչակի յուղով լի սրվակ եւ օգտագործում այն ցանկացած կտրվածքի, քերծվածքի կամ թարախային վերքի դեպքում, ըստ որում` յուղը քսում են փետուրով։

10. Ուղիղ աղիի արտաքին մասի թութքի դեպքում նույնպես օգտագործում են գերչակի յուղը, որը փափկեցնում է աղիի լորձաթաղանթը եւ նպաստում նրա արագ ապաքինմանը։

11. Հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելու ժամանակ խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ, քնելուց առաջ, ոտքերը շփել գերչակի յուղով, ապա հագնել բամբակյա գուլպաներ։ Առավոտյան ոտքերի մաշկը կլինի փափուկ, թավշանման, իսկ հոգնածության եւ ցավի զգացումը լրիվ կվերանա։ Ճիշտ նույն ձեւով գերչակի յուղը կարելի է օգտագործել ոտքերի մատների եւ ոտքերի տակի կոշտուկների փափկեցման եւ ցավը մեղմացնելու նպատակով։ Գերչակի յուղը համարվում է կոշտուկների վերացման հատուկ միջոց։

Ժողովրդական բժշկության մեջ գերչակի յուղի կիրառման զանազան եղանակներին ծանոթանալով, ես գործնականորեն փորձեցի դրանք եւ ստացա հետեւյալ արդյունքները։ 

64 տարեկան մի փաստաբանի աջ քթանցքի ծայրին գորտնուկ էր գոյացել։ Առավոտյան եւ երեկոյան գերչակի յուղով շփումներ կատարելով, 3 շաբաթ հետո գորտնուկը վերացավ։

62 տարեկան մի հիվանդ կնոջ ակնոցի չափը հարմարեցնելիս նկատեցի մի ահռելի մսոտ խալ (3x3x3 մմ) ձախ հոնքի վերջավորության վրա։ Խալի արտաքին մակերեսը հարթ էր, այն ավելի շատ նման էր մաշկի գույն ունեցող խաղողի հատիկի։ Խալը հայտնվել էր 3 ամիս առաջ։ Այդ կնոջը խորհուրդ տվեցի ամեն ուտելուց առաջ խալը խնամքով շփել գերչակի յուղով եւ հետո ինձ հայտնել արդյունքների մասին։ 6 ամիս հետո խալն անհետացավ։

49 տարեկան մի այլ կնոջ աջ այտին 10 տարի շարունակ եղել էր մի խոշոր մսոտ խալ, որը նրան անհանգստացնում էր, հատկապես դեմքը սրբելիս, քանի որ սրբիչը կամա թե ակամա կպչում էր դրան։ Բուժումը սկսելու պահին խալի մեծությունը կազմում էր 6x6x5 մմ։ Նկարագրված եղանակով գերչակի յուղի երկշաբաթյա օգտագործումից հետո խալի չափերը փոքրացան՝ մինչեւ 4x4x3 մմ։ 

30 տարեկան մի ամուսնացած կնոջ աջ այտի մեջտեղում գոյացել էր ճկույթի մեծության շագանակագույն խալ։ Այնքան մուգ էր, որ երեւում էր նույնիսկ դիմափոշու հաստ շերտի տակից։ Խորհուրդ տվեցի փորձել գերչակի յուղը։ Ամեն գիշեր, կոսմետիկան դեմքի վրայից հանելուց հետո, նա դանդաղ շփում էր խալը գերչակի յուղով՝ քնելուց առաջ անձեռոցիկով հանելով չներծծված մասը։ Երեք շաբաթ հետո շագանակագույն պիգմենտը բոլորովին անհետացավ, խալի տեղում մաշկի շերտը հարթվեց ու սովորական գույն ստացավ։

Խալերի վերացման հաջող փորձերից հետո ինձ հետաքրքրեց շագանակագույն, այսպես կոչված, «լյարդային բծերի» խնդիրը, որոնք առաջանում են մեծահասակների դեմքին եւ ձեռքերին։ Ես ցանկացա պարզել գերչակի յուղի ազդեցությունը դրանց վրա։ Ես գտա մի մարդու, որի թեւերի արտաքին մակերեսը պատված էր այդպիսի բծերով, եւ խորհուրդ տվեցի նրան գերչակի յուղով շփումներ կատարել առավոտյան եւ երեկոյան։ Հիվանդը անմիջապես համաձայնեց փորձել այս եղանակը, քանի որ ուզում էր ազատվել այդ բծերից։

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»