Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին Մեսիին խնդրել է չհեռանալ
СпортԱրգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին միացել է արգենտնացի այն երկրպագուներին, ովքեր ցանկանում են, որ Լիոնել Մեսին մնա հավաքականում և հրաժեշտ չտա ազգային թիմին: Արգենտինայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նախագահը ինքն է զանգահարել Մեսիին և խնդրել վերջինիս, որ նա մնա հավաքականում: Նախագահը իր խոսքում նշել է, որ հպարտ է Մեսիի խաղով ու խորհուրդ է տալիս չհետևել քննադատներին: Արգենտինայի նախագահն այս ամենը գրել է նաև իր թվիթերյան էջում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է «BBC»-ն:
Արգենտինայի հավաքականի երկրպագուներին է միացել նաև արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան: Նա Մեսիին կոչ է արել չհեռանալ հավաքականից: «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրը այսպիսի որոշում էր կայացրել ամերիկայի գավաթի խաղարկությունում Չիլիի հավաքականին պարտվելուց հետո: Մեսին չէր կարողացել դիպուկ իրացնել ետխաղյա 11-մետրանոց հարվածը: Արգենտինացի ֆուտբոլիստը ազգային ընտրանու կազմում պարտվում է 3-րդ եզրափակիչն անընդմեջ: