Գասոլը ազատ բասկետոբլիստի կարգավիճակ կստանա
Спорт«Չիկագո Բուլզ»-ի իսպանացի հարձակվող Պոու Գասոլը հրաժարվել է թիմի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը հաջորդ մրցաշրջանի համար: Բասկետբոլիստի համար հաջորդ մրցաշրջանում «Չիկագո»-ն պատրաստ էր վճարել 7.7 միլիոն դոլար: Պաու Գասոլը համաձայնել է բասկետբոլի Իսպանիայի հավաքականի կազմում հանդես գալ ամառային օլիմպիական խաղերում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է «ESPN»-ը:
Ռիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը իսպանացի բասկետբոլիստի համար կլինեն 4-րդը: Իսպանացին երկու անգամ կարողացել է արժանանալ արծաթե մեդալի: