Վստահությունը մե՞ր կողմի վրա պահենք, թե՞ հույսներս դնենք պայմանագրի կետերի վրա. Թ. Պողոսյանը՝ ՀՕՊ համաձայնագրի մասին
ПолитикаԿառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որի ժամանակ ՀՀ Պնախարարի տեղակալ, հիմնական զեկուցող Արա Նազարյանին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
«Վերջերս մամուլում եղան հրապարակումներ, որ ապրիլի 2-4-ը ընկած հատվածում տեղում հրամանատարները մնացել են հրամանի սպասելով՝ հրամանատարի «կրակ» հրամանին, որտեղ չեն սպասել, խնդիրը վերցրել են իրենց վրա ու պաշտպանել սահմանները: Դրանից հետո քիչ էր մնում, որ քրեական գործեր բացվեին, հետո, երբ հանրային պահանջ եղավ, շատերը «Մարտական խաչեր» ստացան, կարո՞ղ եք պատասխանել՝ ՀՀ-ում հրամանատարը դուխ ունենալո՞ւ է՝ ցանկացած պարագայում «կրակ» հրամանը արձակի ու պրոբլեմ չունենա, որ կարող է իրեն պատժեն դրա համար: Վստահությունը մե՞ր կողմի վրա պահենք, թե՞ հույսներս դնենք պայմանագրի կետերի վրա»,- հարցրեց պատգամավորը:
Արա Նազարյանը պատասխանեց. «Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ՀՕՊ համակարգի լիազորված մարմինները ծանուցում են իրար գործողություններ կատարելուց առաջ. Պաշտպանության մասին օրենքով ԶՈՒ-ի կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբը, իսկ էստեղ՝ ՀՕՊ պետը, ինքն է հրաման արձակելու»,- ասաց փոխնախարարը: