«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի է խաղացել «Սանտա Կոլոմա»-ի հետ
СпортԵրևանի «Ալաշկերտ»-ն սկսել է պայքարը Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում: «Ալաշկերտ»-ի երեկվա մրցակիցը Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ն էր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի չեմպիոնն ամբողջ խաղի ընթացքում ունեցել է տարածքային և խաղային առավելություն, սակայն հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում: Չեմպիոնների լիգայի մրցաշարում հանդես եկած հայկական 8 թիմերից «Ալաշկերտ»-ը երկրորդ թիմն է, որն իր նորամուտի խաղում չի պարտվել: Նման արդյունքի էր հասել նաև «Շիրակ»-ը: