Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 12 անձի

Общество

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի մասին:

Հաշվի առնելով կատարված հանցագործության մեջ ընդգրկված անձանց քանակը, աննախադեպ բնույթն ու հասարակական մեծ հնչեղությունը, տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ մի շարք քաղաքացիներ, գիտակցելով, որ իրենց անվամբ որևէ գույք հաշվառված չէ և չունեն մշտական եկամուտներ ու պարտադիր վճարման ենթակա գումարները իրենցից չեն կարող բռնագանձվել, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից, իսկ որոշ դեպքերում նաև՝ աշխատանքային առավելություններ ձեռք բերելու անձնական դրդումներից ելնելով՝ գույքի տիրապետողին խաբեությամբ խոշոր և առանձնապես չափի գույքային վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել թանկարժեք ավտոմեքենաների, ինչպես նաև տաքսի ծառայության սեփականատերերի հետ՝ որոշակի ժամանակահատվածի համար նրանց կողմից թույլ տրվելիք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները վերագրել իրենց և այդ կերպ՝ խուսափել վճարումից:

Այդ նպատակով անվճարունակ անձինք ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացրել են իրենց և ավտոմեքենաների սեփականատերերի անուններով լրացված կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ այն մասին, թե, իբր, թանկարժեք ավտոմեքենաները կամ տաքսի ծառայության բոլոր մեքենաները այսուհետ վարելու կամ արդեն իսկ վարել են իրենք և խնդրել են ճանապարհային երթևեկության կանոնների հետագայում հնարավոր կատարվելիք և արդեն իսկ կատարված խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իրենց անուններով: Ներկայացված դիմումների հիմքով Հ Հ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և այդ ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ավելի քան 3.000 որոշումները կայացվել են անվճարունակ քաղաքացիների անվամբ և ուղարկվել նրանց հասցեներով: Որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել և արդեն իսկ նշված պատճառներով չէին կարող գանձվել, որի հետևանքով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար 12 անձանց, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող  պաշտոնատար անձանց, առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Քրեական գործով մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ, այդ թվում՝ կալանավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Նշված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է,  այդ իսկ պատճառով անմեղության կանխավարկածը չխախտելու նպատակով չեն հրապարակվում մեղադրյալների անձնական տվյալները:

Քրեական գործով կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ և ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նույն եղանակով գույքի տիրապետողին խաբեությամբ վնաս պատճառելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց սպառիչ ցանկը բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Նախաքննության ընթացքում գործուն միջոցներ են ձեռնարկվում գույքի տիրապետողին պատճառված վնասները վերականգնելու ուղղութամբ:

Հիշյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախաքննական մարմինը շարունակում է միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դեպքեր բացահայտելու ուղղությամբ: Այն քաղաքացիները, որոնք տվյալներ ունեն նմանատիպ մեխանիզմներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները այլ քաղաքացիների անուններով գրանցելու վերաբերյալ, խնդրվում է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ Վ. Վաղարշյան 13ա, հեռ. 011 900-035, 011 900-011, էլ. փոստ՝ press@ccc.am): Տվյալներ տրամադրող անձանց գաղտնիությունը երաշխավորվում է:

Միաժամանակ ՀՀ hատուկ քննչական ծառայությունը հորդորում է քաղաքացիներին՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված վճարման ենթակա տուգանքների վճարումից խուսափելու նպատակով դրանք չվերագրել անվճարունակ անձանց: Այդ գործողություններն իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այդպիսի արարք թույլ տալու դեպքում ոչ միայն քաղաքացին չի խուսափի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված, վճարման ենթակա տուգանքների վճարումից, այլև պետք է հիշել, որ արարքը քրեորեն հետապնդելի է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби