Կարլոս Բական կարող է փոխել ակումբային գրանցումը
СпортԿոլումբիայի հավաքականի և Իտալական «Միլան»-ի հարձակվող Կարլոս Բական կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկո»-ն: «Միլան»-ի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև հռոմեական «Ռոմա»-ն, որն ամեն ինչ անում է խաղացողին գնելու համար:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ տեղեկությունը հայտնում է իսպանական «AS»-ը:
Կորլոս Բական «Միլան» է տեղափոխվել նախորդ մրցաշրջանում: Իտալական ակումբում Բական մասնակցել է 43 հանդիպումների և դարձել է 20 գոլի հեղինակ: Ամերիկայի գավաթի խաղարկությունում Բական իր հավաքականի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր: