Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հաստատմամբ

Политика

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ Եվրոպական միության հետ համագոր­ծակցության զարգացումն ու խթանումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը և կարևորել է ԵՄ-ի ու նրա անդամ երկրների դերն ու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացման ու ամրապնդման գործում: Նշելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում տր վել է Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցու­թյունների մեկնարկը, իսկ մայիսի 12-ին Երևանում կայացել է բանակցությունների երրորդ փուլը, մի քանի օր առաջ Բրյուսելում անցել է հերթական չորրորդ հանդիպումը, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է. «Ակնկալում ենք, որ երկու կողմերին կհաջողվի տեսանելի ապագայում հաջող ավարտին հասցնել այդ կարևոր գործընթացը: Մենք հաստատակամ ենք Հայաստանում լայնա­ծավալ բարեփոխումները շարունակելու հարցում:

Ինչպես բազմիցս նշել եմ` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագի իրականացումը և հույս հայտնել որ այն կհանգեցնի Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը շարունակաբար հետևողական քայլեր է ձեռնարկում այդ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստին, որին ներկա է եղել նաև Պյոտր Սվիտալսկին, Հովիկ Աբրահամյանը  նշել է, որ դրա ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման հարցից և դրա վերաբերյալ միջազգային փորձից՝ մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները, օտարումների, տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող աճուրդների գործընթացները և այլն: Վարչապետն ընդգծել է, որ քննարկված հարցերի և առաջարկված լուծումների վերաբերյալ իրավասու մարմինների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր և դեսպանների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցությունը: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են դրական ընթացքի մեջ և ընդգծել, որ տպավորված է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ուղղությամբ տարվող բանակցությունների արդյունքներով և վստահություն հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը նոր լիցք կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Պարոն Սվիտալսկին կարևորել է մեր երկրի և եվրոպական պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, նորանոր ներդրումների ներգրավումը: Այդ տեսանկյունից, նա բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի, դատական իշխանության անկախության ամրապնդման ուղղությամբ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր օժանդակությունն այս ուղղությամբ: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ ար դեն իսկ ԵՄ դեսպաններին է ներկայացրել վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդի նիստից իր դրական տպավորությունները և ավելացրել, որ քաջալերող ու հուսադրող է համարում կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի համագործակցությունը խորհրդի շրջանակում: 

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի բանակցություններին, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը և այլ հարցերի: 

Վարչապետը նշել  է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը:

Ըստ նրա՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը, եկամուտների ավելացումը՝ բիզնեսի համար ապահովելով կայունություն ու կանխատեսելիություն: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսության զարգացման համար օրակարգային է նաև ՀՀ-ում մրցակցային պայմանների բարելավման և ակտիվ հակամենաշնորհային քաղաքականության իրականացման հիմնահարցը, որի ապահովումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի զարգացման տեսանկյունից: Վարչապետը կարևորել է նաև պետական գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և գնումների առավել թափանցիկության ապահովումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում գործընթացի տարբեր փուլերում թափանցիկության հետագա բարելավման ուղղությամբ:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, շահագրգռված է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հաստատմամբ և պատրաստ է ամեն կերպ նպաստել այդ երկխոսության ձևավորմանը: Խոսելով ընտրական գործընթացի մասին՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կայացել է քաղաքական կոնսենսուս:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են ընտրությունների գործընթացի լավագույնս կազմակերպման և անցկացման գործում և ակնկալում են ԵՄ-ի աջակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեխնոլոգիական լուծումների կիրառման հարցում, որոնք կնպաստեն ինչպես գործընթացի համապատասխան կազմակերպմանը, այդպես էլ դրա նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»