Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

Политика

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը hունիսի 29-ին հանդիպել է Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված ձևաչ ափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,  ողջունելով հյուրերին՝ էդվարդ Նալբանդյանը նշել է, որ բարձրաստիճան պարբերական փոխայցելությունները լավ հիմք են ստեղծում՝ քննարկելու Հայաստան-Գերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախարարները գոհունակություն հայտնեցին երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ: Զրուցակիցները համակարծիք էին, որ դա պայմանավորված է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման փոխադարձ ձգտումով:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անդրադարձ կատարեցին Հայաստանի Նախագահի և Գերմանիայի կանցլերի՝ ապրիլին Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին նաև հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Կարևորվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում հաստատված փոխգործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, որը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին Դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ 

«Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլ նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նախարարները կարևորեցին արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերին: Ընդգծվեց ապրիլին Երևանում բացված՝ Գերմանացի գործարարների միության գրասենյակի նշանակությունը երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում:

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջնայնությունների իրականացմանը: Նշվեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Էդվարդ Նալբանդյանը արժևորեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և շեշտեց, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցության հանձնառության կարևորությունը:

Հանդիպման ավարտից հետո Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստորագրեցին Հայաստանի և Գերմանիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագիրը:

Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Շտայնմայերը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով»:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян