Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գերմանիան արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում

Политика

 Հայաստանը մեծապես կարևորում է  հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Սույն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։

Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մ արդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը։

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ասուլիսին նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ կրկին ողջունել Երևանում իմ լավ բարեկամ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Այս այցելությունը պարոն Շտայնմայերը իրականացնում է և որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար, և որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ 

Մեր հանդիպումը լավ առիթ էր քննարկելու Հայաստան-Գերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Երկուստեք գոհունակություն հայտնեցինք երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման փոխադարձ ձգտումով :

Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության ամրապնդման գործում կարևորում ենք երկկողմ բարձրաստիճան այցերը: Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը 2015թ.-ից ի վեր երրորդն էր երկու երկրների ղեկավարների միջև: Դինամիկ բնույթ է կրում նաև ԱԳ նախարարների միջև երկխոսությունը` փոխադարձ այցեր Բեռլին և Երևան, հանդիպումներ բազմակողմ հարթակներում: Բնականաբար, այդ երկխոսությունն էլ ավելի սերտ բնույթ է կրում 2016թ.-ի Գերմանիայի՝ ԵԱՀԿ նախագահության ընթացքում:

Մենք կարևորեցինք արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Ընդլայնվում են նաև հայ-գերմանական միջխորհրդարանական կապերը, ինչի լավագույն դրսևորումն էր 2013թ. մարտին Գերմանիայի Բունդեսթագի նախագահ պարոն Լամմերտի այցը Հայաստան:

Հայաստանը մեծապես կարևորում է ս.թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Սու յն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը։

Վերջին տարիներին հայ-գերմանական համագործակցության օրակարգն էլ ավելի է ընդլայնվել ու հարստացել, ստորագրված է շուրջ 60 համաձայնագիր, այս թիվը համալրվեց ևս մեկ կարևոր փաստաթղթով՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրով:

Ապրիլին Երևանում բացվեց Գերմանացի գործարարների միության գրասենյակը: Այս փաստն ինքնին վկայում է երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու փոխադարձ շահագրգռվածության և լայն հեռանկարների մասին:

Գերմանիան Եվրոպական միության առաջատար երկրներից է և բնականաբար մենք քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես, ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Ինչպես նշեցի Գերմանիայի արտգործնախարարը Երևանում է գտնվում նաև որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Հետևաբար, մեր հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ օրակարգային հարցերը: Ես վերահաստատեցի Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնայնությունների իրականացմանը: Մենք անդրադարձանք սեպտեմբերին Պոտսդամում և դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանը բարձր է գնահատու մ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ-ում նախագահության ստանձնման առաջին իսկ պահից Գերմանիան սատարեց զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման Մինսկի խմբի համանախագահների առաջարկները: Ինչպես գիտեք, այս երկու առաջարկները, ինչպես նաև 1994 և 1995 թթ. զինադադարի համաձայնագրերի անշեղ կատարման հարցը, գտնվել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հրավիրված գագաթաժողովների օրակարգում: Սրանք այն հարցերն են, որոնց իրականացումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի առաջ մղման համար: Այս գիտակցությամբ է, որ Հայաստանը բազմիցս դրական դիրքորոշում է արտահայտել այս առաջարկությունների կյանքի կոչման հարցում և այժմ էլ եռանախագահների հետ աշխատում է այդ ուղղությամբ:

Կցանկանայի նաև արժևորել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործունեությունը և շեշտել, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցության հանձնառության կարևորությունը:

Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջը:

Խնդրեմ»:

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»