Շարունակվում է «Ալաշկերտ»-ի համալրման գործընթացը
СпортՇարունակվում է «Ալաշկերտ»-ի համալրման գործընթացը: Հայաստանի չեմպիոնի կազմն են համալրել Արսեն Բեգլարյանը, Սամվել Մելքոնյանը և ուկրաինացի Մարատ Դաուդովը:
Արսենի և Սամվելի վերջին ակումբը «Միկա»-ն է եղել: Դաուդովը երկու տարի առաջ հանդես է եկել «Գանձասար»-ում: Բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերը կնքված են մեկ տարով: Ավելի վաղ թիմին են միացել սերբ Ալեքսանդար Տասիչը, Դմիտրո Խովբոշան, Անտոն Սավինը և Արտակ Դաշյանը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտ»-ի պաշտոնական կայքը:
Անգլիական ակումբը Մխիթարյանի համար առաջարկում է 42 միլիոն եվրո, սակայն դեռ «Բորուսիա»-ն չի ընդունում առաջարկը: