Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Առողջապահության նախարարությունը հիշեցնում է շոգից պաշտպանվելու միջոցների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ  խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:   

ՀՀ առողջապահության նախարարությունից հիշեցնում են.

1.      Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ

        •        օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

        •        մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`

Թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Ջուր՝ ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենաէժան միջոցն է: Ծարավը ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ թթու հատապտուղ գցեք

Կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են

Բնական հյութեր և նեկտարներ՝ ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը,

        •        չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում

2. Շոգ եղանակին սննդային թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է`

        •        խուսափել արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձու, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ և այլն) օգտագործումից, որոնք վաճառվում են այդ նպատակի համար չսահմանված վայրերում՝ բացօթյա պայմաններում և չեն պահվում սառնարանային պայմաններում

        •        շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում

        •        ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր

        •        ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք

        •        պատահական վայրերից սունկ գնել չի թույլատրվում: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ

        •        սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի աղտոտումից կանխարգելելու նպատակով

        •        մրգերը, բանջարեղենը և կանաչեղենը մանրակրկիտ լվանալ:

3. Ամռան շոգերին անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան, անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել:

4.  Շոգին ձեռնարկեք միջոցառումներ մարմնի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով՝

        •        եթե տանն եք, ապա հաճախ (օրը մի քանի անգամ) ընդունեք զով ցնցուղ, լոգանք կամ սառը ջրով ոտքերի լոգանքներ

        •        հաճախ սառը ջրով թրջած սրբիչով շփումներ կատարեք

        •        կարելի է մաշկի մակերեսին (ծոծորակին, թևատակերին) դնել սառը կոմպրեսներ, ինչը ևս կիջեցնի մարմնի ջերմաստիճանը:

5. Շոգ եղանակին ձեռնարկեք միջոցառումներ փակ տարածքներում (բնակելի տների սենյակներ, աշխատասենյակներ) օդի ջերմաստիճանի իջեցման նպատակով:

6. Ամռան շոգին վերանայեք վարքագիծը

        •        սահմանափակեք ամենօրյա ֆիզիկական աշխատանքները, խուսափեք բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից

        •        ֆիզիկական աշխատանքները կատարեք օրվա համեմատաբար զով ժամերին

        •        արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում

        •        արգելվում է երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:

7. Վերանայեք սննդակարգը և սննդի ընդունման ժամերը`

        •        պետք է նվազեցնել սննդակարգի կալորիականությունը

        •        սննդի ընդունման հաճախականությունը պետք է ավելացնել, իսկ քանակը պակասեցնել

        •        սննդի հիմնական ընդունման համար պետք է ընտրվեն օրվա զով ժամերը,

        •        ճարպերով հարուստ և դժվարամարս սնունդը հնարավորինս պակասեցնել, օգտագործել միայն անյուղ միս, մսամթերք, ձուկ:

8. Չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է

        •        ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները

        •        արևային այրվածքից (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արևահարությունից, ֆոտոկոնյուկտիվիտից (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,) ֆոտոալերգիայից խուսափելու նպատակով հնարավորինս սահմանափակել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց՝ հատկապես ժամը 12.00-ից 17.00-ի սահմաններում

        •        տեղային ախտահարումները (արևայրուկ և այլն) կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում, ինչի դեպքում պետք է դիմել բժշկական օգնության

        •        հնարավորինս քայլել ստվերում

        •        հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ/և կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:

9. Շոգ եղանակին զգուշությամբ ընդունեք դեղեր 

        •        դեղեր ընդունելիս խորհրդակցեք բժշկի հետ՝ արդյոք դրանք բացասաբար չեն անդրադառնում օրգանիզմի ջրա-աղային հավասարակշռության և ջերմակարգավորման վրա

        •        դեղերը պահեք պիտակի վրա նշված ջերմաստիճանային պայմաններում:

10. Խրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդներին`

        •        խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ բուժման, սննդակարգի, հեղուկների օգտագործման չափի, տեսակների և վարքագծի փոփոխման հետ կապված լրացուցիչ նշանակումներ և խորհուրդներ ստանալու նպատակով

        •        հաճախ չափեք մարմնի ջերմաստիճանը, արյան զարկերակային ճնշումը

11. Շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման վտանգը`

        •        խիստ սառեցված հեղուկների օգտագործումը ցանկալի չէ

        •        պետք է հետևել, որ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա

        •        այնտեղ, ուր առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

12. Շոգ եղանակին միջատների խայթոցներն ավելանում են

        •        պատուհաններին տեղադրել հակամոծակային մանրավանդակ ցանցեր

        •        ռեպելլենտները, ֆումիգատորները, որոշ բույսեր՝ ռեհան, պոմիդորի թփեր և այլն, ևս պաշտպանում են միջատներից

        •        վառ գույների հագուստը, օծանելիքը գրավում են միջատներին

        •        բնության գրկում կրել փակ թևերով և ոտքերը փակող հագուստ:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi