«Փյունիկ»-ը պարտվեց «Եվրոպա»-ին
Спорт«Եվրոպա լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 1-ին տուրում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիր «Փյունիկ»-ը հանդիպեց «Եվրոպա» ակումբի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպումն ավարտվել է հայկական թիմի պարտությամբ: «Եվրոպա»-ն կարողացել է 2 անապատասխան գնդակ ուղարկել «Փյ ունիկ»-ի դարպասը:
Թիմերը հանդիպումն սկսել էին հետևյալ մեկնարկային կազմերով.
«Եվրոպա». 1. Մունյոս, 6. Մոյա, 7. Տոնի, 8. Ֆելիքս Լոպես, 9. Կարիոն, 14. Տոսկանո, 17. Ռոլդան, 18. Ալեքս Կիլյո, 21. Վասկես, 22. Բելֆորտի, 40. Սանչես
«Փյունիկ». 12. Մանուկյան, 2. Գրիգորյան, 4. Քարտաշյան, 5. Մանուչարյան, 7. Կ. Հովհաննիսյան, 9. Ռ. Հակոբյան, 11. Մանոյան, 15. Յուսպաշյան, 18. Առաքելյան, 30. Սաթումյան, 33. Ոսկանյան:
«Եվրոպա»-ն 32-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ է դարձել Կարիոնը: Առաջին կեսի 39-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Ֆելիքս Լոպեսը: 2-րդ կեսում հայկական ակումբը կարմիր քարտի է արժանացել: Պատասխան խաղը կկայանա Երևանում մեկ շաբաթ հետո: