Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սահմանադրության օրվան ընդառաջ լույս է տեսել ՀՀ ՍԴ նախագահի մենագրությունը

Սահմանադրության օրվան ընդառաջ  տեղի ունեցավ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև տոնական ընդունելություն:

Տոնական միջոցառմանը մասնակում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նախարարներ, պատգամավորներ, Հայ աստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, շնորհավորելով ներկաներին Սահմանադրության օրվա կապակցությամբ, նշեց, որ Սահմանադրության օրվա խորհուրդը յուրաքանչյուր երկրի և ժողովրդի համար դրսևորվում է համազգային համակեցության այն որակով, որն առկա է իրական կյանքում:

«Սահմանադրությունը` որպես քաղաքակիրթ համակեցության հիմնական օրենք, երաշխիքն ու միջոցն է կայուն և դինամիկ զարգացում ապահովելու համար: Իսկ դա հնարավոր է դառնում միայն այն դեպքում, երբ Սահմանադրության ուժով իրավունքի գերակայությունը դառնում է անձի սոցիալական վարքագծի, պետության քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի, իշխանությունների հանրային վարքագծի հիմք: Վերջինիս հասնելու համար յուրաքանչյուր պետություն լուրջ ճանապարհ պետք է անցնի:

Մեր երկիրն այդ ուղղությամբ հիմնաքարերը դրեց անկախության հռչակագրով, անկախ պետականության հիմնադրույթների մասին սահմանադրական օրենքով, 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ: Հանրային կյանքի զարգացմանը համաքայլ սահմանադրական նոր զարգացումներ ամրագրվեցին 2005թ. սահմանադրական հանրաքվեով: Այդ զարգացումներն ավելի ամբողջական դարձան և համակարգային բնույթ ստացան 2015թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում»,- ընդգծեց Հարությունյանը:

ՀՀ ՍԴ նախագահը հավելեց, որ այսօր արդեն վստահաբար կարելի է փաստել, որ սահմանադրական մակարդակով ՀՀ-ում երաշխավորված է իրավունքի գերակայությունը, անհրաժեշտ սահմանադրական նախադրյալներ են ստեղծվել մարդու հիմնական իրավունքների անմիջական ապահովումը երաշխավորելու համար, ստեղծվել են քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարության ամրապնդման նախադրյալներ: «Կարող ենք փաստել, որ ձևավորվել է իշխանությունների հավասարակշռման ավելի կուռ ու ամուր սահմանադրական համակարգ, անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ են ամրագրվել իրավական որոշակիության սկզբունքի ամրագրման համար, սահմանադրորեն դատական իշխանության գործառութային անկախության որակապես նոր երաշխիքներ են ստեղծվել, ձևավորվել է անհրաժեշտ սահմանադրական միջավայր իրավական, ժողովրդավարական պետության հիմնարար չափանիշների երաշխավորման համար: Գերագույն խնդիրն այդ ամենի ապահովումն է իրական կյանքում համարժեք օրենսդրական լուծումների, դրանցում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ  և որակական  բարեփոխումների միջոցով»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով իր հեղինակած «Սահմանադրական մշակույթ» մենագրությանը` Գագիկ 
Հարությունյանն ընդգծեց, որ 2005թ. ինքն արդեն հրատարակել է «Սահմանադրական մշակույթ. Պատմության դասեր և ժամանակի մարտահրավերներ» խորագրով մենագրություն, իսկ նոր լույս տեսածը գիրքը դրա լրամշակված տարբերակն է: Նրա խոսքով` ընդհանրապես միջազգային պրակտիկայում նման ուսումնասիրությունները շատ քիչ են:

«Ես փորձել եմ պատմատրամաբանական մի վերլուծություն կատարել` նախաքրիստոնեական  շրջանից մինչև մեր օրերի հայ իրականությունը, միջազգային զարգացումները, եվրոպական և ամերիկյան սահմանադրականության առանձնահատկությունները և ցույց տալ, թե ինչ տրամաբանությամբ և ուր է զարգանալու սահմանադրական մշակույթը, որոնք են այսօրվա մարտահրավերները:

Ընդհանրապես մեր մասնագետների եզրահանգումն այն է, որ այսօր հասարակական շատ չարիքներ սահմանադրականության դեֆիցիտի արդյունք են, իսկ դա դրսևորվում է գրեթե ամեն օր, պահանջվում են կառուցակարգային նոր մոտեցումներ` դրանք հաղթահարելու համար: Դրա համար ես այս գրքում առաջարկում եմ հայեցակարգային նոր մոտեցում` սահմանադրական մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ, որը լրջագույն ինստիտուտ է և մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային պրակտիկայում»,- եզրափակեց Հարությունյանը` հավելելելով, որ հոկտեմբերի 23-ին Երևանում կազմակերպվելու է համաեվրոպական խորհրդաժողով` նվիրված  սահմանադրական մշտադիտարկմանը:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi