Վիսենտե դել Բոսկե․ Կասիլյասը վիրավորված էր մեզանից
СпортՎիսենտե դել Բոսկեն խոստովանել է, որ Եվրոպայի առաջնության ժամանակ դարպասապահ Իկեր Կասիլյասի և մարզչական անձնակազմի հարաբերությունները լարված են եղել։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահը եղել է ոչ թե փորձառու Կասիլյասը, այլ Դավիդ դե Խեան։
-Կասիլյասը թիմակիցների հետ լավ հարաբերություններ ուներ, իսկ մարզչական անձնակազմի հետ՝ ոչ։ Դրա համար էլ միակ մարդը, ում Եվրոպայի առաջնությունից հետո հավաքականից հեռանալու վերաբերյալ հաղորդագրություն չեմ ուղարկել, եղել է Իկերը։
Ինձ մոտ դառնություն է մնացել է ոչ միայն իմ և Կասիլյասի հարաբերությունների պատճառով, այլև իմ օգնականների և Կասիլյասի։ Մյուսների հետ նա լավ հարաբերություններ ուներ․ Իկերը մեզանից էր վիրավորված,-Վիսենտե դել Բոսկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից։