Լյորիս. Իսլանդիան մեզ անակնկալի չի բերի
СпортՖրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Իսլանդիայի հետ առաջիկա խաղի մասին:
«Իսլանդիայի հաղթանակն Անգլիայի նկատմամբ պատահական չէր: Համոզվել ենք, որ այստեղ չկան փոքր թիմեր, յուրաքանչյուրն ունեն իրենց արժանիքները: Իսլանդիան 2-3 բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի, սակայն առաջին հերթին նա կազմակերպված թիմ է, որը լավ է օգտագործում ստանդարտները:
Հաշվի ենք առել մյուսների փորձը, և մեզ անակնկալի չեն բերի»,- Լյորիսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: