Կլոպ․ Ես չեմ անհանգստանում «Բորուսսիայի» համար
Спорт«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով նախկինում գլխավորում էր «Բորուսսիան», կարծում է՝ դորտմունդյան թիմն առաջատար ֆուտբոլիստների հեռանալուց հետո էլ ուժեղ կլինի։ Հիշեցնենք, որ Մաթս Հյումմելսը տեղափոխվել է «Բավարիա», Իլկայ Գյունդողանը՝ «Մանչեսթեր Սիթի», Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»։
-Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բորուսսիան» պայմանագրեր է կնքել Եվրոպայի գրեթե բոլոր երիտասարդ տաղանդների հետ։ Գյունդողանի, Հյումմելսի և Մխիթարյանի հեռանալու պատճառով չեմ անհանգստանում «Բորուսսիայի» համար։ Նմանատիպ իրավիճակ էր, երբ ես նոր տեղափոխվել էի «Բորուսսիա»։ Եթե կա ակումբ, որը կարող է ուժեղ մնալ երեք առանցքային ֆուտբոլիստի հեռանալուց հետո, ապա դա Տուխելի «Բորուսսիան» է,-Կլոպի խոսքը մեջբերված է «Bild»-ից։
Հավելենք, որ «Բորուսսիան» պայմանագրեր է կնքել Միկել Մերինոյի, Ռաֆայել Գերեյրոյի, Ուսման Դեմբելեի, Մարկ Բարտրայի, Էմրե Մորի և Սեբաստյան Ռոդեի հետ։