Բելգիայի հավաքականի հարձակվողը՝ «Չելսիի» խաղացող
СпортԲելգիայի հավաքականի հարձակվող Միշի Բատշուային ֆրանսիական «Մարսելից» տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»: Անգլիական ակումբը հայտարարել է 22-ամյա խաղացողի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին: Ոչ պաշտոնական տվյալներով, ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 40 միլիոն եվրո է:
«Երջանիկ եմ դառնալ Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկի խաղացող եւ սկսել իմ կարիերայի հաջորդ փուլը: Հույս ունեմ «Չելսիին» օգնել նվաճել բազմաթիվ տիտղոսներ: Էդեն Ազարն ու Տիբո Կուրտուան հրաշալի բաներ են պատմել այս ակումբի մասին: Սա ֆանտաստիկ հնարավորություն է ինձ համար»,- հայտարարել է Բատշուային:
Բատշուային «Մարսելում» հանդես էր գալիս 2014 թվականից, 78 խաղում խփել է 33 գոլ: