«Յուվենտուս»-ը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել Մատիչի համար
СпортԼոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հայտնվել է Թուրինի «Յուվենտուս»-ի ուշադրության կենտրոնում:
Մատիչի տրանսֆերի շուրջ «Չելսի»-ի ղեկավարության հետ բանակցություններ վարում է անձամբ իտալացիների գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան:
Նշվում է, որ «Յուվենտուս»-ը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել Մատիչի տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ Մատիչը «Բենֆիկա»-ից «Չելսի» էր տեղափոխվել 2014 թվականին: