Դյուրանտը երկու տարում կարող է ստանալ 55 միլիոն դոլար
СпортԲասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում շարունակվում է տրանսֆերային ամառը: Լիգայի լավագույն բասկետբոլիստներից մեկի՝ Կևին Դյուրանտի մասին խոսակցությունները գնալով նոր թափ են առնում: Եթե Դյուրանտը որոշի մնալ «Օկլահոմա Սիթի Տանդեր»-ում, ապա կարող է առաջիկա 2 մրցաշրջանում ստանալ 55 միլիոն դոլար: Այսպիսի որոշում է կայացրել «Օկլահոմա Սիթի Տանդեր»-ի ղեկավարությունը: Կևին Դյուրանտը «Օկլահոմա Սիթի»-ում է անցկացրել մարզական ողջ կարիերան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինֆորմացիան հայտնում է «ESPN»-ը:
Բասկետոբլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության ամենաարդյունավետ բասկետբոլիստներից մեկի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Գոլսեն Սթեյթ»-ը, «Մայամի»-ն և «Լոս-Անջելես Քլիպերս»-ը: