Խուան Մատան մտադիր չէ Մխիթարյանին զիջել մեկնարկային կազմում իր տեղը
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից:
Չնայած այն փաստին, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորել է Ժոզե Մոուրինյոն, ում գլխավորությամբ Մատան կորցրեց իր տեղը «Չելսի»-ի մեկնարկային կազմում, նա մտադիր է մնալ «Յունայթեդ»-ում և պայքարել մեկնարկային կազմում իր տեղի համար:
Խուան Մատայի մրցակիցը Մանչեսթերյան ակումբում կլինի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն հասցրել է բուժզննում անցնել «Յունայթեդ»-ի կազմում:
