Արգենտինայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզիչի
СпортԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հեռացել է պաշտոնից, հաղորդում է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը: Ֆեդերացիայի ղեկավարությունն ընդունել է Խերարդո Մարտինոյի հրաժարականը:
53-ամյա մասնագետը հայտնի է նաեւ Պարագվայի հավաքականի եւ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի աշխատանքով: Արգենտինայի հավաքականը նա գլխավորում էր 2014 թվականից: 2015-ին եւ 2016-ին Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկությունների եզրափակիչներում պարտվեց Չիլիի հավաքականին: Թիմի առաջատար Լիոնել Մեսին հերթական անհաջող եզրափակիչից հետո հայտարարեց ազգային հավաքականից հեռանալու մասին: