Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը
СпортՋերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի անվան «Ջերմուկ-2016» հուշամրցաշարը: Փակման արարողությանը ներկա են գտնվել և մասնակիցներին շնորհավորել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, Վայոց Ձորի մարզպետ, Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հա րություն Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։ Մրցաշարի ամենափոքր մասնակցին հատուկ մրցանակ է հանձնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Մրցաշարում արձանագրվել են հետևյալ արդյունքները.
Մինչև 18 տարեկաններ․ 1-ին տեղ՝ Մանուկյան Արտյոմ, 2-րդ տեղ՝ Մանուկյան Ալեքս, 3-րդ տեղ՝ Սարգսյան Աննա:
Մինչև 12 տարեկաններ․ 1-ին տեղ՝ Սարգսյան Սարգիս, 2-րդ տեղ՝ Մանուկյան Սևակ, 3-րդ տեղ՝ Մանուչարյան Գագիկ:
Մինչև 10 տարեկաններ․ 1-ին տեղ՝ Գասպարյան Դավիթ, 2-րդ տեղ՝ Սարգսյան Գոռ, 3-րդ տեղ՝ Հակոբյան Էրիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը: