«Ման. Սիթին» պատրաստ է 60 մլն առաջարկել Բոնուչիի համար
Спорт«Մանչեսթեր Սիթին» շարունակում է մտածել «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին ձեռք բերելու ուղղությամբ։
Ինչպես վստահեցնում է «The Guardian»-ը, «քաղաքայինների» ղեկավարությունը մտադիր է 60 մլն եվրո առաջարկել թուրինյան ակումբին։ «Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բոնուչիի տրանսֆերն առաջնային է համարում։
Ավելի վաղ «Յուվեն» հրաժարվել էր Բոնուչիին վաճառել 45 մլն եվրոյով։
60 միլիոնով տրանսֆերի կայացման դեպքում դա կարող է ռեկորդային դառնալ ֆուտբոլի պատմության մեջ պաշտպանի համար առաջարկված գումարի չափով։