«Եվրոպա»-ն պատրաստվում է կրկին հաղթել «Փյունիկ»-ին
Спорт«Եվրոպա լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի առաջին տուրի «Փյունիկ»-«Եվրոպա» պատասխան հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպեց նաև «Եվրոպա»-ի գլխավոր մարզիչ Բրունո Ակրապովիչը:
«Մեկ խաղում հաղթանակը դա դեռ ոչինչ չի նշանակում: Մենք պետք է գրոհենք և փորձենք հասնել արդյունքի: Այս խաղում էլ պատրաստվում ենք առաջադիմել: Մեզ մեկ հաղթանակը քիչ է»- ասել է Բրունո Ակրապովիչը:
Մասնագետը անդրադարձել է նաև ակումբի անվանը և նշել, որ Ջիբրալթարում կա երկրամաս, որը անվանում են «Եվրոպա» և հենց դա է ակումբի անվան սկզբնաղբյուրը:
«Եվրոպա- լիգա»-ի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում հայկական ակումբը զիջել էր Ջիբրալթարում ` 2-0 հաշվով: