Մարադոնա. Բեյլն ավելի մեծ օգուտ է տվել Ուելսին, քան Ռոնալդուն՝ Պորտուգալիային
СпортԼեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան Եվրոպայի 2016թ. առաջնության կիսաեզրափակչի՝ Պորտուգալիա-Ուելս հանդիպումից առաջ խոսել է կողմերի առաջատարների մասին:
«Ֆուտբոլում շատերը նայում են աստղերին, չնայած, որ սա թիմային խաղ է: Բեյլը եւ Ռոնալդուն հզոր հարվածների են տիրապետում: Ամեն դեպքում, ներկա պահին Բեյլն ավելի մեծ օգուտ է տվել Ուելսին, քան Ռոնալդուն՝ Պորտուգալիային:
Եթե ինչ-որ մեկը մինչեւ մրցաշարի մեկնարկն ասեր, որ այս հավաքականները միմյանց կհանդիպեն կիսաեզրափակչում, ապա բոլորը կծիծաղեին նրա վրա»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Times of India-ն: