Կարեն Գրիգորյանը մասնակցում է «Բարբերա դել Վալլես» մրցաշարին
СпортԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը մասնակցում է Իսպանիայում տեղի ունեցող «Բարբերա դել Վալլես» մրցաշարին: Այս մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրի հանդիպումները, որոնցում Գրիգորյանը վաստակել է 2,5 միավոր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
Օրեր առաջ ավարտված «Սիուտատ դե Մոնտկադա» մրցաշարում Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և գրավել 11-րդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող է դարձել Կորդոբա Էմիլիոն: